ABCMEDIA
Տրամադրե՛ք Արցախի հարցով այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին,  ակցիա՝ ՀՀ ԱԳՆ առջև

Տրամադրե՛ք Արցախի հարցով այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, ակցիա՝ ՀՀ ԱԳՆ առջև

Այսօր «Բացում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի առջև։

«Դիմում ենք, հրատապ կարգով տրամադրել այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել
են միջազգային կառույցներին, պետություններին, այդ թվում, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ,
ԵՄ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, Հաագայի միջազգային դատարան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա,
Մեծ Բրիտանիա, Չինաստան և այլն»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք գերատեսչության շենքի առջև պահանջում էին Արցախի շրջափակումը
դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու նպատակով քայլեր ձեռնարկել, պաշտպանել և
հետ վերադարձնել ԿԽՄԿ միջնորդությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու Վագիֆ Խաչատրյանին
և Հին Շենի առևանգված բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին։