
Բրիտանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ Թրամփի
Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքի ցույցի՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցի. գրում է BBC-ն:
Ցույցի կազմակերպիչը Stop Trump Coalition շարժումն է, որը միավորում է ավելի քան 50 արհմիություն և բարեգործական կազմակերպություն։ Ցուցարարները Բրիտանիայի ժամանակով ժամը 15:00-ին սկսել են երթը Լոնդոնի կենտրոնական Պորտլենդ Փլեյսից դեպի Ուայթհոլ։
Բազմաթիվ մասնակիցներ պաստառներ էին բարձրացրել «ոչ ռասիզմին», «ոչ Թրամփին» և «դադարեցրեք զենքի մատակարարումը Իսրայելին» գրություններով։ Մյուսները իրենց հետ բերել էին Թրամփին պատկերող հայտնի 20 ֆուտանոց «բեյբի օդապարիկի» փոքր տարբերակները, որոնք առաջին անգամ օգտագործվել էին նրա 2019 թվականի պետական այցի ժամանակ։
Լոնդոնի մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտնել է, որ հավաքին մասնակցել է մինչև 5,000 մարդ։
Ոստիկանությունը հայտնել է, որ ցույցի օրերին տեղակայվել է ավելի քան 1,600 ոստիկան, որոնց թվում՝ 500-ը այլ ստորաբաժանումներից։
Stop Trump Coalition շարժման կազմում ընդգրկված են տարբեր խմբեր՝ սկսած բնապահպան ակտիվիստներից մինչև ռասիզմի դեմ պայքարող կազմակերպություններ և Պաղեստինի աջակից միավորումներ։