18 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին․ ՌԴ ԱԳՆ

Երևանի գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա նշել է, որ Եվրոպական միությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները ներկայում ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են։

«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ երկու միություններին միաժամանակ անդամակցելն անհնար է՝ դրանց բնույթից ելնելով», – նշել է Աղասանդյանը։

«Հայաստանի ներկայիս գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ շրջանակում նրա պարտավորություններին։ Մենք կշարունակենք գնահատել գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն են դա անում։ Գլխավորն այն է, որ նման համագործակցությունը չհակասի Միության շրջանակում նրա ստանձնած պարտավորություններին։ Առայժմ այդպես չէ», – նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Միությանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական։ Երկիրն «ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և օգուտներ է տեսնում իր մասնակցությունից»։

«Այո՛, առևտուրը նվազել է, բայց սա անկայուն իրավիճակ է։ Նախկինում աճ կար, բայց հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի բնականոն հունի: Վերջին տարիների դինամիկային նայելով՝ 2015 թվականին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր, նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 

Ռազմագերիներ