
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը. Մայք Ուոլց
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վոլցը Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել ՌԴ-ին զերծ մնալ ՆԱՏՕ անդամ երկրների օդային տարածք ներխուժելուց։
«Ես կրկին կոչ եմ անում Ռուսաստանին՝ որպես այս խորհրդի մշտական անդամ, պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, հարգել հարևանների ինքնիշխանությունը և դադարեցնել նրանց օդային տարածքը խախտելը», – հայտարարել է Ուոլցը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները պաշտպանելու են ՆԱՏՕ-ի տարածքը հնարավոր վտանգներից:
Հիշեցնենք՝ մի քանի շաբաթ առաջ Վարշավան հայտնել էր իր օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին: