
Հայտարարում եմ, որ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստինի պետությունը. Մակրոն
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի անկախությունը. ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ժամանակը եկել է. հավատարիմ մնալով իմ երկրի պատմական հանձնառությանը Մերձավոր Արևելքի նկատմամբ՝ այսօր ես հայտարարում եմ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչման մասին», – ասել է նա իր ելույթի ընթացքում:
Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ «երկու պետությունների» լուծման հնարավորությունը պահպանելու համար, որի իրագործման դեպքում Իսրայելն ու Պաղեստինը կողք կողքի կապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքների ճանաչումը որևէ կերպ չի ոտնահարում Իսրայելի ժողովրդի իրավունքները: