
Բախումներ Իտալիայում. ցուցարարները պահանջում են դադարեցնել պատերազմը Գազայում
Երկուշաբթի Միլանում և այլ քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեղել: Հռոմում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ, իսկ նավահանգիստներում աշխատողները դադարեցրել էին աշխատանքը՝ աջակցելով պաղեստինցիներին. գրում է Reuters-ը:
Միլանի կենտրոնական կայարանում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարները կոտրել են շրջակա շինությունների պատուհանները և աթոռ նետել ոստիկանների ուղղությամբ։
Ավելի քան 10 մարդ ձերբակալվել է, մոտ 60 ոստիկան վնասվածքներ է ստացել։
Ցույցերը կազմակերպել էին արհմիություններն՝ ի նշան Գազայում պաղեստինցիների զանգվածային սպանությունների դեմ: