
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. Գուտերեշ
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Անցած տարին հույսի նշույլներ բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,- ասել է Գուտերեշը իր ելույթում: