
ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն պատերազմի ավարտից հետո. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգային երաշխիքներ տրամադրել Ուկրաինային միայն պատերազմից հետո. հայտարարել է Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ:
Անվտանգային երաշխիքների վերաբերյալ Զելենսկին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ աշխատանք են տանում ամերիկյան կողմի հետ.
«Կոնկրետ մանրամասներ չունենք, կաշխատենք անվտանգության երաշխիքների համար անհրաժեշտ որոշ զինատեսակների ձեռքբերման ուղղությամբ», – ասել է Ուկրաինայի նախագահը: