24 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ելք միշտ կա․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ելք միշտ կա․ Լևոն Տեր-Պետրոսյան

Իմ խաղաղության պլանը որևէ կապ չունի նրա հետ, ինչ խաղաղությունից խոսում է Փաշինյանը։ Նա պատերազմ է բերել ու կործանել է․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

 Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում ակտիվ գրառումներ անում, Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝  հարկ համարեցի, խոսեցի։

Նախագահը հորդորել է Լևոն Զուրաբյանից ճշտել՝ արդյոք ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրությանը, թե՝ ոչ։

Հարցին՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա՞, առաջին նախագահն արձագանքել է․ «Ելք միշտ կա»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն իր հոգևոր զավակն է, Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է․ «Ես ասե՞լ եմ, որ Նիկոլ Փաշինյանն իմ հոգևոր զավակն է։ Նրանք են պնդում։ 2008-ին իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ էլ լավ աշխատում էին բոլորը, Նիկոլն էլ»։

2018 թվականին տեղի ունեցածը Տեր-Պետրոսյանը «անկանխատեսելի փոթորիկ» է որակել։  «Մարդը հաջողեց, ինչ նպատակ դրել էր հասավ, պիտի գնահատես»,-ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Փաշինյանը կործանել է իր թեզերը՝  Ստեփանակերտում հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ «Իմ ղարաբաղյան քաղաքականությունն իր ղարաբաղյան քաղաքականության hետ բացարձակ կապ չունի»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մասնակցում էր իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին ու պատասխանել է մի քանի հարցի։

 

Ռազմագերիներ