
ՀԱԿ-ը մասնակցելու է 2026-ի ընտրությանը
ՀԱԿ-ը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությանը․ ABC media-ին տեղեկացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ստեղծելու ենք համաժողովրդական դիմադրություն»,-ասաց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորել էր Լևոն Զուրաբյանից ճշտել՝ ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է ընտրությանը, թե՞ ոչ։


