
Հրադադարի կոչերին ի պատասխան Իսրայելն ավելացնում է հարվածները Գազայում
Գազայի Նուսեյրաթի փախստականների ճամբարում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի, որոնց թվում յոթ կին և երկու երեխա. գրում է Al Jazeera-ն:
Հարվածը եղել է «Ալ-Ահլի» ստադիոնին, որը վերջին շաբաթներին վերածվել էր ժամանակավոր ապաստարանի՝ իսրայելական հարձակումներից փախչող ընտանիքների համար։
Ընդհանուր առմամբ, վերջին գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի։ Միջազգային առաջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կրկին կոչ են անում հրադադարի, սակայն Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները։
«Ինձ մոտ միայն այն էր, ինչ ձեռքումս ունեի։ Բոլոր մնացած բաները թողեցի։ Մենք վախեցած ենք։ Տրանսպորտը թանկ է, չենք կարողանում մեր իրերը տեղափոխել», – պատմել է Գազայից տեղահանված մի կին: