
Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի նկատմամբ․ ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին Հյուսիսային Կարոլինայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ Թրամփը համոզված է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը վնասակար է Ռուսաստանի համար։
«Նախագահն ավելի է համոզվում, որ այս պատերազմը չարիք է Ռուսաստանի համար։ Դուք լսում եք, թե ինչպես եմ ես դա ասում մշտապես, լսում եք, թե ինչպես է նախագահը դա ասում մշտապես։ Պատերազմը չարիք է Ռուսաստանի համար, չարիք է Ուկրաինայի համար, չարիք է Ամերիկայի համար, և մենք ուզում ենք, որ սպանությունները դադարեցվեն», – ասել է ամերիկացի պաշտոնյան։
Վենսը նշել է, որ Թրամփը տեսնում է Արևելյան Եվրոպայից եկող տնտեսական ցուցանիշները։ Նա նաև տեսնում է զոհերի թիվը՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմից։