26 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն արգելել է Իսրայելին բռնակցել պաղեստինցիներով բնակեցված Հորդանան գետի արևմտյան ափը

Թրամփն արգելել է Իսրայելին բռնակցել պաղեստինցիներով բնակեցված Հորդանան գետի արևմտյան ափը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին թույլ չի տա բռնակցել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափը (West bank, որտեղ մոտ 2,5 միլիոն պաղեստինցի է բնակվում). գրում է Al Jazeera-ն:

Այս հայտարարությունը նրան ուղղակի հակադրության մեջ է դնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա ծայրահեղական կառավարության անդամների հետ, ովքեր պնդում են, որ պետք է բռնակցել պաղեստինյան տարածքները։

Թրամփի այս հայտարարարությունն անակնկալի է բերել լրագրողներին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեել հինգշաբթի, Նեթանյահուի ԱՄՆ այցելությունից և Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթից առաջ։

«Ես թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափը։ Չէ՛։ Չեմ թողնի։ Դա չի լինելու», – հայտարարել է Թրամփը։

Հարցին՝ արդյոք այս հարցը քննարկել է Նեթանյահուի հետ, նա պատասխանել է. «Այո, բայց անկախ նրանից՝ խոսել եմ, թե ոչ, թույլ չեմ տալու Իսրայելին։ Արդեն բավական է։ Ժամանակն է դադարել»։
Թրամփը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Իսրայելին կանգնեղնելու համար։ Վերլուծաբանները կասկածում են, թե նա հետամուտ կլինի իր խոսքին։

Ռազմագերիներ