26 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի բան, որ երբեք չի եղել Ազգային Ժողովի պատմության մեջ․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար

Մի բան, որ երբեք չի եղել Ազգային Ժողովի պատմության մեջ․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար

Ազգային ժողովի կողմից նշանակված մարդիկ ամեն կերպ փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը․ այս մասին այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Նախ՝ սկսենք նրանից, որ շուրջ 300 հոգի գրանցվել էր՝ մասնակցելու լսումներին, սակայն նրանցից հաստատվել է ընդամենը 160-ի ներկայությունը՝ մի բան, որ երբեք չի եղել ԱԺ պատմության մեջ․ լսումների ժամանակ մշտապես ավելի մեծ թվով մարդկանց էին ներս թողնում։ Իսկ մինչ այդ փորձում էին առհասարակ մերժել և չտրամադրել լսումների հնարավորություն։ Այնուամենայնիվ, մենք հասել ենք մեր նպատակին, և վստահ եմ, որ կունենանք արդյունավետ աշխատանք»,-ասաց Մամիջանյանը։

Վարչապետին իմպիչմենտ հայտնելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումներին առաջինը ելույթ ունեցավ Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ «իմպիչմենտ նախաձեռնելու դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է, և իրենք արել են ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել իշխանափոխության հասնելու գործնական լուծումներ»:

Պատգամավորը հորդորեց  ելույթների ժամանակ պահպանել կոռեկտություն ոչ թե այն պատճառով, որ նրանք (խմբ․՝ իշխանությունը) դրան արժանի են, այլ որպեսզի լսումները խոչընդոտելու առիթ չտրվի։

«Կարծում եմ՝ առաջին հերթին հենց մենք՝ ընդդիմադիրներս, ակնկալելով լայն հասարարական կոնսոլիդացիա, պետք է համախմբվելու օրինակ ցույց տանք»,-նշեց Մամիջանյանը։

Լսումների նախապատրաստական փուլում, ըստ Մամիջանյանի, Հանրապետական կուսակցությունն իրականացրել է հանդիպումներ, կոնսուլտացիաներ արտախորհրդարանական ուժերի հետ՝ ապահովելու համար ընդդիմադիր դաշտի ամբողջական ներկայացվածությունը։ 

Ռազմագերիներ