26 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ՆԳ նախարարն ու Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները

Թուրքիայի ՆԳ նախարարն ու Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան պաշտոնական այցով մենկել է Վրաստան․ գրում է Ermenihaber-ը։

Այցի շրջանակներում Յերլիքայան հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի հետ։

Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է Թուրքիայի և Վրաստանի տարածաշրջանում տիրող խաղաղության գործընթացին նպաստելու կարևորությունը։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ներքին գործերի նախարարին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ նման բարձր մակարդակի այցերը նպաստում են երկրների միջև ռազմավարական հետագա զարգացմանը։

Իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է տարբեր ուղղություններով առկա սերտ գործընկերային հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Ռազմագերիներ