26 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե հիմա կանգ չառնեն, կկորցնեն ողջ Ուկրաինան. Լուկաշենկոն կոչ է արել Կիևին համաձայնության գալ

Եթե հիմա կանգ չառնեն, կկորցնեն ողջ Ուկրաինան. Լուկաշենկոն կոչ է արել Կիևին համաձայնության գալ

Եթե Ուկրաինան կանգ չառնի, ապա կկորցնի իր ողջ տարածքը. այսպիսի կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«(Ուկրաինայի խմբ.) ամբողջ արևելքը կլիներ ուկրաինական՝ բացառությամբ Ղրիմի։ Ոչ, նրանք չկանգնեցին, կորցրին արևելքը։ Իմ կարծիքով՝ եթե հիմա կանգ չառնեն, ապա կկորցնեն ամբողջ Ուկրաինան», – ասել է նա:

Նա նշել է, որ ռուսական բանակը առաջխաղացումներ է գրանցում բոլոր ճակատներում:

Լուկաշենկոն նաև ուշքի գալու կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին՝ նշելով, որ Ուկրաինայի համար խաղաղության լավ առաջարկ կա:

 

Ռազմագերիներ