26 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարծում եմ՝ մենք համաձայնության ենք եկել Գազայում պատերազմի հարցում. Թրամփ

Կարծում եմ՝ մենք համաձայնության ենք եկել Գազայում պատերազմի հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ իրենք համաձայնության են եկել Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. հաղորդում է Fox News-ը:

«Կարծես թե համաձայնության ենք եկել Գազայի հարցում. կտեղեկացնենք ձեզ այդ մասին։ Կարծում եմ՝ դա այնպիսի համաձայնագիր է, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին և կավարտի պատերազմը», – լրագրողներին ասել է Թրամփը։

Նշենք, որ Financial Times թերթի տվյալներով՝ արաբական և մահմեդական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը Թրամփը ներկայացրել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր ծրագիր:

Ռազմագերիներ