27 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի տարածք հունգարական ԱԹՍ-ներ են ներխուժել. Զելենսկի

Ուկրաինայի տարածք հունգարական ԱԹՍ-ներ են ներխուժել. Զելենսկի

Հունգարիայից արձակված հետախուզական ԱԹՍ-ներ են մտել Ուկրաինայի տարածք. հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ դրանք հավանաբար հունգարական են եղել։

«Նրանք, հնարավոր է, հետախուզություն են իրականացրել Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում արդյունաբերական ներուժի վերաբերյալ», – ասել է Զելենսկին զինվորականների հետ հանդիպումից հետո։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով՝ ԱԹՍ-ները երկու անգամ հատել են երկրի սահմանը և թռիչքներ իրականացրել Զակարպատիեի մարզում:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն արձագանքել է ուկրաինական կողմի մեղադրանքներին՝ պնդելով, որ «Զելենսկին սկսում է խելագարվել հակահունգարական տրամադրություններից»։

Ռազմագերիներ