
«Դաժան կատակ». Թրամփի տուրքի բարձրացումը խափանել է հնդիկների ԱՄՆ վիզա ստանալու երազանքները
Հնդկաստանի երիտասարդ մասնագետների ամերիկյան երազանքները վտանգված են․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կտրուկ բարձրացրել է H-1B վիզայի արժեքը՝ մոտ 2 հազար դոլարից դարձնելով մինչև 100 հազար. գրում է Al jazeera-ն:
Այս քայլը թանկացել այն ծախսերը, ըստ որի ընկերությունները արտասահմանից մասնագետներ էին բերում ԱՄՆ։ Նախկինում աշխատողի նվազագույն տարեկան աշխատավարձը 60 հազար դոլար էր, հիմա՝ առնվազն 160 հազար։ Շատ ընկերությունների համար ավելի էժան է նման հմտություններով ամերիկացի աշխատող գտնել։
Տարիներ շարունակ Հնդկաստանի ՏՏ ընկերությունները եղել են H-1B վիզաների գլխավոր շահառուները՝ հազարավոր աշխատողների բերելով ԱՄՆ։ Սակայն վերջին տարիներին նրանց դիրքերը թուլացել են․ 2025-ի առաջին կեսին Տատա Քոնսալթենսի Սերվիսը (TCS) հնդկական միակ ընկերությունն էր, որը հայտնվեց H-1B վիզա ստացած 10 լավագույն ընկերությունների ցանկում:
Չնայած դրան, մինչև այժմ վիզաների հիմնական մասը՝ ավելի քան 70 տոկոսը, տրվել է հնդիկ մասնագետներին։ Այժմ հազարավոր երիտասարդներ Հնդկաստանում մտահոգված են, որ այս ճանապարհը դեպի ԱՄՆ կարող է փակվել։
«Սա կոտրեց իմ երազանքները», – Al Jazeera-ին ասել է 29-ամյա Մեղնա Գուպտան, որի ծրագրերը ԱՄՆ տեղափոխվելու մասին տապալվեցին Թրամփի որոշումից հետո։