29 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի վարչապետից Դոհային հարվածի համար

Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի վարչապետից Դոհային հարվածի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանիից սեպտեմբերի 9-ին Կատարի մայրաքաղաք Դոհային հասցված հարվածի համար. հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի 12-րդ հեռուստաալիքին։

Նշվում է, որ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ալ Թանիի հետ Սպիտակ տնից, որտեղ նրան հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն ներողություն է խնդրել Դոհայի վրա հարվածի ժամանակ Կատարի ինքնիշխանությունը խախտելու համար և ափսոսանք հայտնել հարձակման ժամանակ կատարցի անվտանգության աշխատակցի սպանության համար։

Ռազմագերիներ