30 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունը Գազայում խաղաղության հաստատման ծրագիր է հրապարակել

Սպիտակ տունը Գազայում խաղաղության հաստատման ծրագիր է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են, թե ինչպես ավարտել պատերազմը Գազայում. հաղորդում է Al Jazeera-ն։

Նեթանհյահուի հետ հանդիպմանը հաջորդած ամուլի ասուլիսում Թրամփը նշել է, որ սա «պատմական օր է խաղաղության համար»:

Այսօր Սպիտակ տունը հրապարակել է Գազայում խաղաղության հաստատման ծրագիր, որն առաջարկում է ավարտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև հակամարտությունը և վերադարձնել բոլոր պատանդներին՝ ողջ և մահացած, Իսրայելի կողմից համաձայնագրի հրապարակային ընդունումից հետո՝ 72 ժամվա ընթացքում։

Ըստ դրա՝ կողմերի համաձայնության դեպքում պատերազմն անմիջապես կավարտվի։

Սպիտակ տունը նշել է, որ Իսրայելը չի ​​բռնակցի Գազան, և բնակչությունը ստիպված չի լինի լքել անկլավը:

Նախատեսվում է ապառազմականացնել Գազայի հատվածը անկախ դիտորդների հսկողության ներքո։

Իսրայելական ուժերը կհեռանան համաձայնեցված ուղիներով՝ գերիների ազատ արձակմանը նախապատրաստվելու համար։ Ծրագրում նշված է, որ իսրայելցի բոլոր գերիների ազատ արձակումից հետո Իսրայելը կազատի ցմահ ազատազրկման դատապարտված 250  պաղեստինցու և Գազայի 1700 բնակչի, որոնք ձերբակալվել էին պատերազմի մեկնարկից հետո՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։

Կողմերից որևէ մեկի համաձայնության մասին տեղեկություններ չկան:

Ռազմագերիներ