04 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել քննարկելու խաղաղության ծրագիրը

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել քննարկելու խաղաղության ծրագիրը

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայում պատերազմը դադարեցնելու և իսրայելական ուժերի՝ անկլավից լիակատար դուրսբերման համար պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի գերիներին՝ թե՛ ողջ, թե՛ մահացած՝ համաձայն Թրամփի առաջարկի մեջ նշված փոխանակման ծրագրի. փոխանցում է Al Jazeera-ն:

«Այս համատեքստում շարժումը հաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ բանակցություններ սկսելու միջնորդների միջոցով՝ այս համաձայնագրի մանրամասները քննարկելու համար», – ասվում է խմբավորման տարածած հայտարարության մեջ։

Նաև նշվել է, որ իրենք համաձայն են Գազայի կառավարումը հանձնել պաղեստինցի տեխնոկրատների անկախ մարմնին՝ հիմնվելով պաղեստինյան ազգային կոնսենսուսի և արաբական ու իսլամական աջակցության վրա։

«Նախագահ Թրամփի առաջարկության մեջ Գազայի հատվածի ապագայի և պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքների վերաբերյալ նշված մյուս հարցերը կապված են միասնական ազգային դիրքորոշման և համապատասխան միջազգային օրենքների ու բանաձևերի հետ», – նշված է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ