04 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բանակը դադարեցրել է հարձակողական գործողությունները Գազայում

Իսրայելական բանակը դադարեցրել է հարձակողական գործողությունները Գազայում

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրահանգել է ՑԱԽԱԼ-ին դադարեցնել Գազայի գրավմանն ուղղված հարձակողական գործողությունները. հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանին:

Ռադիոկայանի տվյալներով՝ հրամանը տրվել է ամերիկյան կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների և շփումների արդյունքում:

Ավելի ուշ ռադիոկայանը հայտնեց, որ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործունեությունը «հասցվել է նվազագույնի»՝ սահմանափակվելով միայն պաշտպանական գործողություններով։

Հիշեցնենք՝ երեկ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնություն է տվել քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում խաղաղության հաստատման ծրագիրը:

Ռազմագերիներ