
Վրաստանի վարչապետը Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է ԵՄ դեսպանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատվություն է կրում ԵՄ դեսպանը, քանի որ ԵՄ ներկայացուցիչները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։
«Դուք գիտեք, որ արտասահմանից որոշ մարդիկ նույնիսկ ուղղակի աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը տապալելու փորձին, այդ թվում՝ ԵՄ ներկայացուցիչը… այս ֆոնին Վրաստանում ԵՄ դեսպանը հատուկ պատասխանատվություն է կրում», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետը։
Հիշեցնենք՝ այսօր Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական նստավայրը՝ ՏԻՄ ընտրությունների ֆոնին: