05 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տասնյակ ոստիկաններ և 6 ցուցարար է տուժել Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Տասնյակ ոստիկաններ և 6 ցուցարար է տուժել Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը կրում է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ Վարչապետը նշել է, որ դեսպանը պարտավոր էր բացահայտ դատապարտել բողոքի ցույցերը, հաղորդում է վրացական 1TV-ն։

Կոբախիձեն նաև նշել է, որ մի քանի օտարերկրյա ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ պաշտոնյաներ, ուղղակիորեն աջակցել են Վրաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձին։

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են հոկտեմբերի 4-ի երեկոյան։ Բախումների ընթացքում հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Եվս 30 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։

Ներքին գործերի նախարարությունը հարուցել է քրեական գործեր՝ ոստիկանների վրա հարձակման, բռնի իշխանափոխության կոչերի, գույքի վնասման և ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Քաղաքացիները 64 քաղաքում և շրջանում ընտրել են քաղաքապետերի և տեղական խորհրդի անդամների։

Ընտրություններին մասնակցելուց հրաժարվել էին ութ ընդդիմադիր ուժեր։ Բացառություն են կազմել միայն «Ուժեղ Վրաստան – Լելո» և «Գախարիա՝ Վրաստանի համար» կուսակցությունները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 98,1% քվեաթերթիկների մշակման արդյունքում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացել է 70,1% ձայն։ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն առաջատար է՝ 71,6% ձայնով:

Ռազմագերիներ