05 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլորը պատրաստվում են պատերազմի. Սերբիայի նախագահ

Բոլորը պատրաստվում են պատերազմի. Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ աշխարհում ռազմական իրավիճակը արագորեն մոտենում է խոշոր հակամարտության: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 4-ին RTV1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի երկրները և մյուս պետությունները արդեն սկսել են ակտիվ պատրաստություններ տեսնել. գրում է Известия-ն:

«Ես անկեղծ կխոսեմ՝ բոլորը պատրաստվում են պատերազմի»,– ասել է Վուչիչը՝ անդրադառնալով միջազգային լարվածության աճին։

Նա նշել է, որ դիվանագիտական մեխանիզմները փաստացի այսօր չեն գործում և երկրների միջև երկխոսությունը խափանվել է: Վուչիչը զգուշացրել է, որ միջազգային համայնքը մոտենում է վտանգավոր սահմանագծի, որի անցումից հետո հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ:

Սերբիայի նախագահը ավելացրել է, որ իր երկիրը չեզոքություն կպահպանի և կփորձի չմիջամտել հնարավոր հակամարտությանը: Նա զգուշացրել է, որ երկխոսության հնարավորության կորուստն ու երկրների միջև ագրեսիայի աճը կարող են հանգեցնել գլոբալ աղետի։

Ռազմագերիներ