
Ցույցեր, այրված դրոշներ ու գրավված նախագահական շենք
Նախագահական նստավայրի գրավման փորձ, այրված դրոշներ, մի քանի տասնյակ վիրավորներ ու հարյուրավոր ձերբակալվածներ։ Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունը դարձել է նոր հզոր բողոքի պատճառ։
Առաջին ակցիաները տեղի ունեցան հենց ընտրությունների օրը։ Ցույցերը ցրելու համար ոստիկանությունը կիրառեց պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ՝ հեռացնելով ցուցարարներին նախագահական նստավայրից, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, թե հաղթել է Վրաստանի բոլոր համայնքներում։