07 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և պահանջներ ներկայացրել ՀՀ-ին

Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և պահանջներ ներկայացրել ՀՀ-ին

Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Թրամփի երթուղին» անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ չնայած նրան, որ վաշինգտոնյան համաձայնագրերում միջանցքի մասին խոսք չկա։

«Այս երթուղին նաև Միջին միջանցքի անբաժանելի մասն է։ Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու մասին հայտարարությունը, որը կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքի միջոցով, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման գործում», – նշել է Բայրամովը։

Նա հայտարարել է, թե ի հայտ եկող նոր անվտանգային միջազգային ճարտարապետության մեջ Թյուրքական պետությունների կազմակերպությունն ունի ավելի կարևոր դեր խաղալու ներուժ՝ որպես միասնական ուժերի խորհրդանիշ։

«Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակային գործողությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ ուղղված են նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,– ասել է նա։

Բայրամովը չի մոռացել նաև հերթական անգամ պահանջներ ներկայացրել Հայաստանին․ «Այս համատեքստում, օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուծի Ադրբեջանի նկատմամբ իր սահմանադրորեն ամրագրված տարածքային պահանջները»։

 

Ռազմագերիներ