04 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները կմեկնեն Վրաստան․ վրացական աղբյուր

Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները կմեկնեն Վրաստան․ վրացական աղբյուր

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումին և Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետների հետ միասին կմասնակցի բարձր մակարդակի երկխոսությանը․ գրում է apsny.ge–ն՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը հղումով։

Ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 22-23-ը, հինգերորդ անգամ և կհավաքի մոտ 2000 պատվիրակի։

«Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումն արդեն իսկ ձևավորվել է որպես բարձր մակարդակի միջազգային հարթակ՝ ինչպես կառավարությունների միջև երկխոսության, այնպես էլ պետությունների, միջազգային կազմակերպությունների և բիզնեսի միջև բազմակողմանի համագործակցության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետներից բացի, միջոցառմանը կմասնակցեն բարձր մակարդակի քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Առաջին անգամ «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակում կանցկացվի Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը, որն, ինչպես նշում է լրատվամիջոցը, աննախադեպ մասշտաբի է լինելու։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026