
Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը՝ կետերով
Դուշանբեում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
Ի՞նչ են քննարկել երկու երկրների առաջնորդները․ ներկայացնում ենք կետերով՝
- AZAL–ի ինքնաթիռի վթարի պատճառները մասամբ կապված են երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ․ Պուտին
- Ռուսաստանի ՀՕՊ համակարգի արձակած երկու հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել AZAL–ի ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա․ Պուտին
- AZAL–ի ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, վնասվել է բեկորներով, այլ ոչ թե խոցող մարտական տարրերով․ Պուտին
- Ինքնաթիռի անձնակազմին խնդրել են վայրէջք կատարել Մախաչկալայում, բայց նրանք որոշել են ուղևորվել իրենց հիմնակետ հանդիսացող օդանավակայան․ Պուտին
- Ինքնաթիռի վթարի պատճառները պարզ են դարձել միջադեպի մանրակրկիտ վերլուծությունից հետո․ Պուտին
- Ռուսաստանն իրավական գնահատական կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին՝ կապված AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ։ Մոսկվան նաև կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները փոխհատուցում տրամադրելու համար․ Պուտին
- Պուտինը հիշեցրել է Ալիևին, որ ինքը ներողություն է խնդրել նրանից Ռուսաստանի երկնքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգության համար։
- Ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակը վերջնականապես լուծելու համար ժամանակ է անհրաժեշտ․ Պուտին
- Ալիևը հայտարարել է, որ կասկած չունի, որ հետաքննությունը, որի ընթացքն անձամբ վերահսկում է Պուտինը, օբյեկտիվորեն կորոշի ինքնաթիռի կործանման պատճառները։
- Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այս տարի հաջողությամբ զարգացել են․ Ալիևը՝ Պուտինին
- Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանելու համար․ Պուտին
- Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը շատ հարցերում համընկնում են․ Պուտին
Դուշանբեում բանակցությունները վերջին շրջանում երկու առաջնորդների առաջին լիարժեք հանդիպումն է։ Պուտինը և Ալիևը հանդիպել են սեպտեմբերին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, սակայն, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բովանդակալից շփում չի եղել։