
Գազայում պատերազմն ընդմիշտ ավարտվել է. ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա
ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմի ղեկավար Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ իրենք երաշխիքներ են ստացել Միացյալ Նահանգներից և միջնորդ պետություններից՝ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի վերաբերյալ. փոխացնում է Al Jazeera-ն:
«Մենք ստացել ենք հավաստիացումներ ԱՄՆ-ից և եղբայրական միջնորդներից, որոնք հաստատել են՝ պատերազմն ավարտվել է», – ասել է Խալիլ ալ-Հայան։
Նա հավելել է, որ համաձայնագրի շրջանակում ազատ կարձակվեն Իսրայելի բանտերում ցմահ ազատազրկման դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալ, նաև պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում ձերբակալված 1700 պաղեստինցիները, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագրի սկզբնական փուլը նախատեսում է գերիների փոխանակում և իսրայելական բանակի դուրսբերում Գազայի որոշ հատվածներից։