
Թրամփը 100% մաքատուրք է սահմանել չինական ապրանքների համար
Նոյեմբերի 1-ից Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծվող ապրանքների համար կսահմանի 100% նոր մաքսատուրք. Truth Social սոցցանցի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Միացյալ Նահանգները Չինաստանի համար կսահմանի 100% սակագին՝ իրենց կողմից ներկայում վճարվող ցանկացած սակագնից բարձր։ Բացի այդ, նոյեմբերի 1-ին մենք արտահանման վերահսկողություն կսահմանենք բոլոր կարևոր ծրագրային ապահովումների համար», – գրել է նա։
Թրամփի խոսքով՝ այս քայլը պատասխան է առևտրի հարցում Չինաստանի «ծայրահեղ ագրեսիվ» քաղաքականությանը: