11 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախյան հաղթանակն արդեն կորցրել ենք, իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է․ «Մեր ձևով» շարժման ժողովում հնչած ելույթները՝ կետերով

Արցախյան հաղթանակն արդեն կորցրել ենք, իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է․ «Մեր ձևով» շարժման ժողովում հնչած ելույթները՝ կետերով

Մեզ պետք է լավ տնտեսություն, որպեսզի կարողանանք լավ զինել մեր բանակը։ Մեր անվտանգային համակարգը մեր ամրագոտին է․ այսօր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովում ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Ժողովում հնչած առանցքային ելույթները՝ կետերով․

  • Արդեն «Մեր ձևով» շարժման մասնակից է դարձել 5000 կամավոր։ Այս տեմպը եթե շարունակվի, մեր համախոհների թիվն առաջիկա ամիսներին կհասնի տասնյակ հազարների․ Նարեկ Կարապետյան
  • Մեզ պետք է լավ տնտեսություն, որպեսզի կարողանանք լավ զինել մեր բանակը։ Մեր անվտանգային համակարգը մեր ամրագոտին է․ Նարեկ Կարապետյան
  • Արցախյան հաղթանակն արդեն կորցրել ենք, իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, որովհետև այսօր բոլոր տեղերից ենթարկվում է պասիվ հարձակման, վերանում են մեր ազգային խորհրդանիշերը․ Նարեկ Կարապետյան
  • Փոքրիկ խմբակին դուր չի եկել, որ Սամվել Կարապետյանը պաշտպանել է Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Ինչպես նա է ասել՝ անգամ բանտախցում նա ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը․ Նարեկ Կարապետյան
  • «Պատիվ եմ համարում, որ արժանի հազարավոր մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ։ Չե՛նք նահանջելու, կանգ չե՛նք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք ամենալավ, ամենաբարեկեցիկ, ամենաերջանիկ երկիրը, անելու ենք «Մե՛ր ձևով»»․ Արամ Վարդևանյանը փոխանցեց Սամվել Կարապետյանի ուղերձը։
  • 3 պատերազմ բերած մարդը մեզ առաջարկում է ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։ Պարտության սիմվոլը մշտական գայթակղության աղբյուր է թշնամու համար նոր հարձակումներ նախաձեռնելու համար, հետևաբար՝ բանակցողի փոփոխությունն այլընտրանք չունի․ Արեգա Հովսեփյան
  • Ինչ ենք մե՛նք առաջարկում, որն է մե՛ր ձևը՝ գաղութային տնտեսությունը վերածել արդյունաբերական տնտեսության․ Հայկ Ֆարմանյան
  • Հայաստանին անհրաժեշտ են ոչ միայն օտարերկրյա ներդրումներ, այլև միջազգային փորձ ու գիտելիք՝ զարգացման նոր որակ ապահովելու համար։ Այս հարցում կարող են օգնել արհեստական բանականության գործիքները․ տեսակապով ասել  է հայտնի տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն, որը միացել է շարժմանը՝ տնտեսությունը զարգացնելու համար։

 

Հաջորդ շաբաթ Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։

«Գնալու ենք` պահանջելու արդարադատություն, գնալու ենք`պահանջելու ազատություն, արդարություն Սամվել Կարապետյանի համար»,-ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Ռազմագերիներ