
Փաշինյանը շատ վախեցած է, ո՞նց է քնում գիշերը. փաստաբան
Իմ արտոնագրերի հետ կապված մանր-մունր հարցեր էին առաջացել, որոնց համար թույլ չտվեցին մասնակցել գործարար Սամվել Կարապետյանի դատավարությանը. այսօր ասուլիսի ժամանակ ասաց գործարարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Ես ընդամենը 45 տարվա փաստաբան եմ, երևի դրա համար թույլ չտվեցին։ Բայց կարծում եմ, որ այս անգամ թույլ կտան»,- հույս հայտնեց նա։
Նրա խոսքով՝ ինքը և փաստաբանական թիմը պատրաստվել են այսօրվա նիստին։
«Մենք պայքարելու ենք ամեն օր քաղբանտարկյալներին ազատելու համար։ Մենք Փաշինյանի իշխանությանը հանգիստ չենք տալու, պայքարելու ենք բացարձակապես իրավական ոլորտում, բայց միշտ, մինչև Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այս հարցից կարևոր հարց չկա՝ բացառությամբ Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցի»,- ասել է Կարապետյանի միջազգային փաստաբանը։
Նա զարմազած է նաև Փաշինյանի տրամադրած ժամանակի ու ջանքերի վրա Բաքվում պահվող գերիների վերադարձն ապահովելու հարցում։
«Նիկոլ Փաշինյանը շատ վախեցած մարդ է, չգիտեմ՝ գիշերն ինչպե՞ս է քնում»,- ասաց փաստաբանը։