
Ո՞վ է Ռոբերտ Ամստերդամը և ի՞նչ գործերով է հայտնի
69-ամյա ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ծնվել է Նյու Յորքում, սակայն ամբողջ կյանքն ապրել է Կանադայում։ Նա հիմնադրել է Amsterdam & Partners LLP իրավաբանական ընկերությունը, որը գործում է Լոնդոնում և Վաշինգտոնում։ Զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի հարցերով և քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով։
Վարում է աշխարհաքաղաքական, իրավական և հասարակական թեմաներով Departures փոթքաստը։
Ինչ գործերով է հայտնի
Ամստերդամի անունն առնչվում է մի շարք հանրահայտ և հրատապ գործերի հետ։ 2003 թ. նրան ներգրավվել են «Յուկոս» ընկերության գործով, պաշտպանել Միխայել Խոդորկովսկիին, ով Ռուսաստանի իշխանությունների հետ կոնֆլիկտի մեջ էր։
Տարբեր երկրներում պաշտպանել է ընդդիմադիր գործիչների, այդ թվում` թուրք ընդդիմադիր գործիչ, Էրդողանի հակառակորդ Գյուլենի աջակիցներին։
Ամստերդամը մի շարք երկրների ընդդիմադիրներին օգնել է հաղթել իրենց պետությանը։
Նա վերջին շրջանում ակտիվ է նաև Հայաստանում։ Օգոստոսին Ամստերդամը ժամանել է Երևան՝ պաշտպանելու միլիարդատեր Սամվել Կարապետյանի շահերը, ում կալանավորել են Հայ Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանելուց հետո։
Amsterdam & Partners ընկերությունը, բացի իր գործունեությունից, հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մատուցած անվճար իրավաբանական ծառայություններով: Ընկերությունը արժանացել է American Lawyer-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անվճար իրավաբանական վեճերի մրցանակին»՝ Զիմբաբվեում իր աշխատանքի համար, և ներկայացրել է ընդդիմադիր գործիչների շահերը Սինգապուրում, Ուգանդայում և Վենեսուելայում:
Ռուսաստանում պաշտպանել է «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի, Վենոսուլայում`գործարար Էլիջիո Սեդենյոնի շահերը. երկուսն էլ հաջողությամբ ազատ են արձակվել։