
Ո՞ւմ է պատկանում եկեղեցին․ Փաշինյանը սպառնում է Մայր Աթոռին
Եկեղեցիների՝ որպես շինության պատկանելիության հարցը կրկին դարձավ քննարկման թեմա, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հովհաննավանքը գտնվում է կառավարության հաշվեկշռում։
Ամեն բան սկսվեց կարգալույծ քահանայի՝ պատարագ մատուցելու հայտարարությունից հետո, որին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանն՝ իր թիմով։


