25 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն նախընտրական թոհուբոհը սկսված է. Osservatorio Balcani e Caucasa Transeuropa

ՀՀ-ում ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն նախընտրական թոհուբոհը սկսված է. Osservatorio Balcani e Caucasa Transeuropa

Հայաստանում ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն մի քանի խաղացողներ արդեն դիրքավորվում են։ Ներկայիս վարչապետ Փաշինյանի հիմնական մրցակիցներից մեկի ձերբակալությունն հունիսին մեծապես մոբիլիզացրել է հասարակական կարծիքը։ Այս մասին գրել է Osservatorio Balcani e Caucasa Transeuropa-ն։

Նշվել է, որ հազարավոր հայեր շաբաթավերջին երթով անցել են Երևանով՝ պահանջելով միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Կարապետյանը ստեղծել է իր սեփական ընդդիմադիր շարժումը՝ «Մեր ձևովը»՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հաջորդ օրը Կարապետյանի շարժումը հավաքվել է Էջմիածնում՝ Հայ Առաքելական եկեղեցու նստավայրում, որը նկարագրվել է որպես «ուխտագնացություն»՝ Գարեգին Բ կաթողիկոսին աջակցելու համար:

Կայքը նկատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ հակասությունների մեջ է եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի հետ, հատկապես 2020 թվականի վերջին հարևան Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում երկրի պարտությունից հետո։ Մինչև հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մնացել է ութ ամիս, որոնք 2017 թվականից ի վեր անցկացված առաջին նախատեսված ընտրություններն են։

Եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին հաղթանակ տանի, ապա Փաշինյանն, ինչպես սպասվում է, կհաստատի այն, ինչն ինքն անվանում է «չորրորդ հանրապետություն» կամ իր «Իրական Հայաստան» հայեցակարգը։ Հաղթանակի դեպքում՝ նա շուտով ընտրողներին կներկայացնի նաև նոր Սահմանադրություն։

Ընդդիմությունը պնդում է, որ նման քայլի մասին համաձայնություն է ձեռք բերվել Բաքվի ճնշման տակ։ Ակնկալվում է նաև, որ Փաշինյանը կշարունակի հեռանալ իր ավանդական դաշնակից Ռուսաստանից և շարժվել դեպի Արևմուտք ու Եվրամիություն: Ընդդիմությունը պնդում է, որ սա նաև կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը Հայաստանում:

Չնայած Փաշինյանի հաղթանակը համարվում է հավանական, պարտադիր չէ, որ այն երաշխավորված լինի։ 2018 թվականին Երևանում փողոցային բողոքի ցույցերից հետո իշխանության գալուց ի վեր Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել։

Սա Կարապետյանի շարժումն ավելի արդիական է դարձնում, քանի որ ընտրողների մեծ մասն այլընտրանքի հույս ունի։

Կարապետյանը միակ պոտենցիալ մրցակիցը չէ, որի հետ Փաշինյանը բախվում է։ 2020 թվականին բանտարկված Ղարաբաղի նախկին դե ֆակտո պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ միանալու է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Արման Թաթոյանը՝ նախկին մարդու իրավունքների պաշտպանը, նույնպես առաջադրվել է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը նույնպես կմասնակցի ընտրություններին։ Նրա քննադատները համարում են, որ օլիգարխը դա անում է ի շահ նախկին նախագահ Քոչարյանի։

Սակայն պատկերն ավելի պարզ կդառնա հաջորդ ամիս Էջմիածնում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից: Այս տարվա սկզբին Փաշինյանի կուսակցության քաղաքապետի թեկնածուն պարտվել է Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է նաև Փարաքար համայնքում:

Ռազմագերիներ