
Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնել հոկտեմբերի 20-ի դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանց
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնել հոկտեմբերի 20-ի դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանց․ հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր զրկվել են ազատությունից 2025թ. հոկտեմբերի 20-ին` Գյումրու քաղաքապետարանի շենքում և շենքի դիմաց իրականացված ռեպրեսիվ, հակաիրավական գործողությունների հետևանքով, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին` անկախ կուսակցական պատկանելությունից, որոնց նկատմամբ հարուցվել են ապօրինի քրեական վարույթներ»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է: Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ ձերբակալել պաշտոնյաների, այդ թվում՝ Ղուկասյանին։
Ինչպես հայտնել է քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, Վարդան Ղուկասյանին պատրաստվում են նոր մեղադրանք ներկայացնել։


