25 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմադիր պատգամավորը տեսակցել է հոկտեմբերի 20-ի դեպքերի ժամանակ կալանավորված անձանց

Ընդդիմադիր պատգամավորը տեսակցել է հոկտեմբերի 20-ի դեպքերի ժամանակ կալանավորված անձանց

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն այցելել է շաբաթվա սկզբին Գյումրիում ձերբակալված ու կալանավորված անձանց:

Նա նշում է, որ նրանցից մեծ մասի համար արհեստականորեն սահմանափակվել են տեսակցությունները:

«Տեսածս ու լսածս հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանում վերացել է արդարության ինստիտուտը․ գործում է ոչ թե օրենքը, այլ Փաշինյանի ռեժիմի քաղաքական հաշվեհարդարի մեքենան։

Մարդիկ կալանավորվում են ոչ թե հանցանք գործելու, այլ իրենց ազգային դիրքորոշման, արժանապատիվ կեցվածքի և իշխանության կեղծ քաղաքականությանը դեմ լինելու համար։

Այսօր իրավապահ համակարգը վերածվել է փաշինյանական ռեժիմի հրահանգները կատարող գործիքի, որը ժողովրդին պաշտպելու փոխարեն ծառայում է մեկ նպատակին՝ պահպանել ապազգային իշխանության աթոռը։

Այս չափի կալանավորումները խիստ մտահոգիչ են և վկայում են ժողովրդավարության բացակայության, իշխանության խուճապի և վախի մասին։

Ավելին՝ իշխանությունները արհեստականորեն սահմանափակել են կալանավորվածների մեծ մասի տեսակցությունները՝ փորձելով մեկուսացնել նրանց և լռեցնել ճշմարտությունը։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական վախի մթնոլորտ՝ ուղղված ընդդիմադիր մտածող մարդկանց և ազատ խոսքի դեմ», – նշված է գրառման մեջ։

Ռազմագերիներ