26 Հոկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Միասնության թևեր»-ը պատրաստ է ապահովել հարցաքննության կանչված բոլոր հոգևորականների պատշաճ իրավաբանական օգնությունը. հայտարարություն

«Միասնության թևեր»-ը պատրաստ է ապահովել հարցաքննության կանչված բոլոր հոգևորականների պատշաճ իրավաբանական օգնությունը. հայտարարություն

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Հայոց Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի 21 հոգևորականի կիրակի օրով հարցաքննության կանչելը քննիչի ու նրան հրահանգ տված անձի կողմից դատապարտելի արարք է։

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարում է, որ կիրակնօրյա պատարագի օրը՝ ժամը 9:00-ին, հարցաքննության կանչելը ոտնահարում է թե´ հոգևորականների, թե´ հավատացյալների խղճի ու կրոնի ազատության իրավունքը, նպատակ ունի տարածել վախ ու տագնապ:
Այն իրականացնելու դեպքում գործ կունենանք Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով պատժելի արարքի հետ։ Քրեական վարույթը, որով հոգևորականներին կանչում են կիրակի օրով հարցաքննության, հաստատ այն հրատապությունը չունի, որ նման կարևորագույն իրավունքների սահմանափակումով տեղի ունենա:

Վստահ ենք, որ այս ամենը եւս Փաշինյանի միասնական դիտավորության մաս է, որով նա ծրագրել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ հանցանք կազմող արարքներ Հովհաննավանքում:

Ժողովրդին բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով օգտագործող, միայն սեփական պաշտոնի մասին մտածողին ուզում ենք տեղեկացնել, որ արդարադատությունը, քրեական դատավարությունը նախևառաջ մարդասիրության ու բարոյականության մասին են հենց այդ նույն ժողովրդի նկատմամբ։

Հակառակ դեպքում՝ այն կվերածվի դաժան պատժող մեքենայի, ինչպես այն արդեն դառնում է:

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը պատրաստ է ապահովել հարցաքննության կանչված բոլոր հոգևորականների պատշաճ իրավաբանական օգնությունը` տրամադրելով փաստաբաններ»:

Ռազմագերիներ