
Խնդրել եմ Մարագոսին՝ կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցը մեր հայ գերիներին․ Հայկ Մամիջանյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ խնդրանքով դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցն ապօրինի պահվող մեր հայ գերիներին։
«Չեմ ցանկանա հույսեր առաջացնել, բայց փորձում ենք, աշխատում ենք»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ԵԽԽՎ-ի ավելի քան 70 պատգամավորի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։
«Խիստ կասկածում եմ, որ կա երկիր, որն Ադրբեջանը համարում է ժողովրդավարական երկիր»,- ասել է նա։
Մամիջանյանը քննադատել է նաև Եվրոպայում որոշ կառույցների լռությունը Բաքվի խախտումների հանդեպ՝ նշելով, որ էներգետիկ շահերը գերակայում են արժեքային մոտեցումներին։


