14 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի նախագահը աջակցել է ընդդիմադիր մի քանի կուսակցություն արգելելու նախաձեռնությանը

Վրաստանի նախագահը աջակցել է ընդդիմադիր մի քանի կուսակցություն արգելելու նախաձեռնությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին «Աջարա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը՝ Սահմանադրական դատարանի միջոցով արգելել ընդդիմադիր երեք կուսակցության գործունեությունը. գրում է Газета.ru-ն՝ մեջբերելով նախագահի խոսքերը։

«Երբ նրանք արտաքին ֆինանսավորմամբ վնաս են հասցնում քաղաքական համակարգին, իմ կարծիքով՝ պայմաններ են ստեղծվում, որ նման քաղաքական կուսակցություններ գոյություն չունենան մեր քաղաքական դաշտում», – հայտարարել է նա։

Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ «Վրացական երազանքը» մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ արգելելու ընդդիմադիր «Կոալիցիա՝ փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան-Լելո» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։

Ռազմագերիներ