01 Նոյ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի նոր առաջնորդի այցից հետո Ռուսաստանը վերսկսել է թռիչքները դեպի «Հմեյմիմ» ավիաբազա․ Bloomberg

Սիրիայի նոր առաջնորդի այցից հետո Ռուսաստանը վերսկսել է թռիչքները դեպի «Հմեյմիմ» ավիաբազա․ Bloomberg

Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները վերսկսել են թռիչքները դեպի Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազա՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման ֆոնինգրում է Bloomberg-ը։

Flightradar24-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին ռուսական Իլ-62Մ ռազմատրանսպորտային ինքնաթիռը Լիբիայից թռել է դեպի Սիրիայի Լաթաքիա (որտեղ գտնվում է ավիաբազան), ապա ուղղություն է վերցրել դեպի Մոսկվայի մարզ։ Հոկտեմբերի 24-29-ը Ան-124-100 բեռնատար ինքնաթիռը երեք թռիչք է կատարել դեպի բազա։

Bloomberg-ի անանուն աղբյուրը հաստատել է, որ Ռուսաստանը վերականգնում է օդային երթևեկությունը: Գործակալությունը նշում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները մոտ վեց ամիս թռիչքներ չեն կատարել «Հմեյմիմ» ավիաբազա: 

Հոկտեմբերի 15-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Մոսկվայում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Նա վստահեցրել էր Ռուսաստանի նախագահին, որ կհարգի սիրիական նախկին ռեժիմի կողմից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։

Ռազմագերիներ