31 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի նախագահի օգնականը և դիվանագիտական կորպուսի անդամները կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը

Ադրբեջանի նախագահի օգնականը և դիվանագիտական կորպուսի անդամները կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը

Ադրբեջանի նախագահի օգնականն ու դիվանագիտական կորպուսի անդամները կայցելեն Ջրական ու Կովսական։ Այցի մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։

«Մենք՝ դիվանագիտական կորպուսի անդամների հետ միասին, նախագահ Իլհամ Ալիևի հետքերով ուղևորվում ենք Ջաբրայիլ (Ջրական) և Զանգիլան (Կովսական)։ Մեր առաջին կանգառը կլինի Հորուվլու գյուղը»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարության, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող երկաթուղային և ճանապարհային նախագծերի վրա։

Ռազմագերիներ