
«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայով անցնող արևելք-արևմուտք երթուղին․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի սահմաններից և վերածվել է աշխարհաքաղաքական միասնության․ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
«Տարածաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, կդառնա ամենանշանակալիներից մեկը փոփոխվող աշխարհակարգում, քանի որ այնտեղով է անցնում Միջին միջանցքը։ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայով անցնող արևելք-արևմուտք երթուղին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում մենք կտեսնենք այս գործընթացների առաջընթացը»,- ասել է նա։


