05 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամեն օր կարծես Հելոուին լինի. կան հնարած պատմություններ, բայց չկա քաղցրավենիք. Օբաման քննադատել է Թրամփին

Ամեն օր կարծես Հելոուին լինի. կան հնարած պատմություններ, բայց չկա քաղցրավենիք. Օբաման քննադատել է Թրամփին

Նյու Ջերսիում դեմոկրատների աջակիցների միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկիրը «մութ ժամանակներ» է ապրում Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։

Նրա խոսքով՝ ներկայիս նախագահի վարչակազմը ամեն օր սերմանում է քաոս և անօրինություն, մինչդեռ հումորային տեսանյութերը և սադրանքները շեղում են մարդկանց իրական խնդիրներից՝ գնաճից, եկամուտների անկումից և կյանքի որակի վատթարացումից։

Օբաման նաև մեղադրեց Թրամփին իր նախագահական լիազորությունները չարաշահելու համար՝ կոչ անելով դեմոկրատներին հակազդել նրա քաղաքականությանը:

«Ամեն օր կարծես Հելոուին լինի, և ոչ մի քաղցրավենիք», – ասել է Օբաման՝ ի պատասխան Չիկագոյում և Լոս Անջելեսում Հելոուինի գիշերը տեղի ունեցող միգրացիոն խուզարկությունների մասին հաղորդագրությունների։

Ռազմագերիներ