05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի փորձագետները Երևանում խոսել են Նախիջևան–Ադրբեջան կապի անհրաժեշտության մասին

Ադրբեջանցի փորձագետները Երևանում խոսել են Նախիջևան–Ադրբեջան կապի անհրաժեշտության մասին

«Բաքվի վերջին 5 տարվա նպատակն է եղել ունենալ անխոչընդոտ հասանելիություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Եթե ճիշտ եմ հասկանում, հիմա հիմնական բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, որոնք վերաբերում են կարգավիճակին, ձևաչափին և այլ հարցերին»․ Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն է ունենալ անխոչընդոտ անցում` հաշվի առնելով 2 հասարակությունների զգայուն վիճակը:

Ադրբեջանցի փորձագետը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե «անխոչընդոտ անցում» ասելով արդյո՞ք ադրբեջանցիները նկատի ունեն ՀՀ տարածքով անցնելիս հայ մաքսավորներին չհանդիպելը։

«Գտնում ենք, որ Նախիջևանի հասարակությունն էլ արժանի է, որ օգտվի 2 երկրների միջև խաղաղության արդյունքներից և անխոչընդոտ հասնի Ադրբեջան»,– ասել է Հուսեյնովը:

Ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևն էլ ասել է, որ անխոչընդոտ հասանելիություն ապահովելու պատասխանատվությունն ԱՄՆ-ինն է ու հավելել, որ ժամանակ է պետք, որ հասկանանք, թե պրակտիկայում ինչ կնշանակի անխոչընդոտ հասանելիություն:

««Զանգեզուրի միջանցքն» ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, այն չի վերաբերվում TRIPP-ին: «Միջանցք» եզրույթը չունի բացասական նրբերանգ, ինչպես ընկալում է Հայաստանը»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

Ռազմագերիներ