05 Նոյ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ որքան ցորեն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվում

Հայտնի է՝ որքան ցորեն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվում

Ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով տեսանյութ։

Ըստ հաղորդագրությունների՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 00:15-ին, Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1048 տոննա 800 կիլոգրամ ընդհանուր քաշով ցորենով լի 15 վագոն։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Այս հայտարարությունը ողջունել էր Նիկոլ Փաշինյանը։

 

Ռազմագերիներ