05 Նոյ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը հնարավոր չի թվում անգամ 2030 թվականին. դեսպան

ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը հնարավոր չի թվում անգամ 2030 թվականին. դեսպան

Վրաստանը չի գնում այն ճանապարհով, որը կբերի նրան ԵՄ-ին անդամակցության ո՛չ 2030 թվականին, ո՛չ էլ ավելի ուշ․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին՝ պատասխանելով 2030 թվականին Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով, քանի դեռ Վրաստանը հետընթաց է ապրում հիմնարար իրավունքների և ազատությունների ոլորտում, երկիրը չի լինի ԵՄ անդամ։

Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Վրաստանի իշխանությունների հետ՝ «ստեղծված իրավիճակը փոխելու համար»։

Այսօր Գերչինսկին Վրաստանի փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբիշվիլիին է հանձնել ԵՄ ընդլայնման մասին զեկույցը։

Վրաստանի կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ եթե արդար մոտեցում ցուցաբերվի, երկիրն ավելի լավ պատրաստված կլինի ԵՄ-ին անդամակցությանը 2030 թվականին։

Ռազմագերիներ