06 Նոյ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ռազմական ներկայություն կունենա Դամասկոսում

ԱՄՆ-ն ռազմական ներկայություն կունենա Դամասկոսում

Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմական ներկայություն հաստատել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ կնքվող անվտանգության համաձայնագիրը հնարավոր դարձնելու նպատակով գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ վեց աղբյուրի։

Նշվում է, որ Սիրիայի մայրաքաղաքում ներկայության վերաբերյալ ԱՄՆ ծրագրերը, որոնց մասին նախկինում չէր հաղորդվել, կարող են լինել երկու երկրների միջև ռազմավարական վերամիավորման նշան։

Բազան տեղակայված կլինի Սիրիայի հարավի այն հատվածում, որն Իսրայելի և Սիրիայի միջև չհարձակման մասին պայմանագրի շրջանակում կդառնա ապառազմականացված գոտի։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը կհանդիպի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Ռազմագերիներ